Հայաստանի տարածքների քննարկումը դավաճանություն է. որևէ մեկը նման իրավունք չի տվել. Իվետա Տոնոյան

«Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ընթացքում ԲՀԿ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, «կադաստրի թղթի» մասին հայտարարություններին և շահարկումներին, նկատեց՝ դա նախ և առաջ՝ վիրավորական է բանական ու գիտակից մարդկանց համար:

«Կարծում եմ՝ մեր 30 տարիների պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է: Մեր այդ  թուղթը մեր հայրենիքի սահմաններն են, որոնք գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով, և այսօր վիճարկել այդ սահմանների առկայությունը՝ ինձ համար դավաճանություն է:

Ոչ մեկը չի կարող քննարկել մեր պետականության լինելիության հարցը:

Իրականում, այո, հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի համար եղել է տաղանդավոր խմբագիր, չեմ բացառում, սակայն հայ ժողովրդի, ՀՀ պատմությունը սեփական նախասիրություններով և ճաշակով խմբագրելու բարոյական և իրավական  իրավունք, կարծում եմ,  որևէ մեկը չի տվել գործող իշխանություններին»,- շեշտեց քաղաքական գործիչը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930