Բաժիններ՝

Մեսին հեռանում է ՊՍԺ-ից. հայտնել է թիմի գլխավոր մարզիչը

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող, աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից: Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն:

«Ինձ համար մեծ պատիվ էր մարզել ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստին: Երկու օրից նա իր վերջին հանդիպումը կանցկացնի ՊՍժ-ի կազմում»,-ասել է մասնագետը:

Աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանում: Մեսին այս ակումբ էր տեղափոխվել 2021 թվականին` հեռանալով կատալոնական «Բարսելոնա»-ից:

Ավելի վաղ լուրեր էին կային, որ արգենտինացին կրկին կարող է միանալ կատալոնական ակումբին: Որոշումը պետք է կայացնի հենց ֆուտբոլիստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս