Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվեց. Զարեհ Սինանյան

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ սփյուռքից հայերը գալիս ու գալիս են Հայաստան, և դա կարելի է ճշտել Կադաստրից ու համոզվել, թե անշարժ գույքի ձեռքբերման ինչպիսի մեծ պահանջարկ կա սփյուռքահայերի մոտ:

Նիկոլ Փաշինյանի վերջերս պարբերաբար կրկնվող հայտարարությունն էլ, թե ՀՀ-ում ամենաբարձր լեռն Արագածն է, Զարեհ Սինանյանը հաստատեց՝ հավելելով.

«ՀՀ-ում ամենաբարձր լեռն Արագածն է, դուք երևի վարչապետի ասածի հոգեբանական պահը չեք հասկացել, կամ էլ գուցե հասկացել եք… բայց ես դա այսպես եմ հասկացել՝ մարդն ասում է՝ տեսեք, Արագածն էլ է մեր լեռը ու Արագածը մանավանդ մեր տարածքում է, եկեք Արագածն էլ սիրենք»։

Լրագրողի դիտարկմանը, որ հանրությունն այն կարծիքին է, թե 2018 թվականից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը տապալվել է, Զարեհ Սինանյանը զարմացած հարցրեց՝ ո՞վ ասաց։

Կարդացեք նաև

«Կներեք, բայց այդ ի՞նչ գործընթաց է, բայց ի՞նչ ցեղասպանության գործընթացի մասին է, ճանաչվել է՝ գործընթացը վերջացավ, ավարտվեց։ Չինաստանը երևի չի ճանաչել, ճիշտ է։

Մեր ցեղասպանության ճանաչման փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի հետ, որը մնացել է ու ապրում է իր հայրենի, պատմական հողի վրա՝ այդ ժողովրդի անվտանգության հետ։ Այսինքն՝ պետք է ոչ թե ասենք՝ ցեղասպանություն է եղել՝ ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել և կարևոր է ճանաչելը, քանի որ դուք չեք ճանաչում, ցեղասպանության իրագործողները կարող են դա անել Արևելյան Հայաստանի այն բոլոր տարածքներում, որտեղ… Մենք աշխարհին պետք է կոմունիկացնենք, որովհետև ցեղասպանության ճանաչումը օդի մեջ՝ մեզ բան չի տալիս, բացի ինչ-որ բարոյական շոյվածությունից»,- շեշտեց Սփյուռքի գործերով հանձնակատարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս