Եվրոպա լիգայի եզրափակիչի պատվիրակը ՀՖՖ-ը ներկայացուցիչն է
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի եզրափակիչի պատվիրակը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչն է:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Մայիսի 31-ին Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի 2022/23 խաղարկության եզրափակիչ «Սևիլիա» (Իսպանիա) – «Ռոմա» (Իտալիա) հանդիպումը։ Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը։