Բաժիններ՝

Աճել է Վրաստանի տնտեսական կախվածությունն ավտորիտար ռեժիմներից. EPRC

Վրաստանի տնտեսական կախվածությունն ավտորիտար ռեժիմներից աճել է վերջին 15 տարիների ընթացքում (2007-ից մինչև 2022 թվականը): «Վրաստանի տնտեսական կախվածության ինդեքսը» հետազոտությունն անցկացրել է «Տնտեսական քաղաքականության հետազոտական ​​կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Կազմակերպության փոխտնօրեն Իրինա Գուրուլին RadioTavisupleba-ին ասել է, որ տնտեսական կախվածությունը ներգործում է նաև քաղաքական ասպեկտի վրա։

Տնտեսական ազդեցությունը որոշելու համար օգտագործվում է «Էկոնոմիստ» ամսագրի «Ժողովրդավարության ինդեքսի» մեթոդաբանությունը, որը երկրները բաժանում է չորս խմբի՝ «ավտորիտար», «հիբրիդային ռեժիմ», «անլիարժեք ժողովրդավարություն» և «լիարժեք ժողովրդավարություն»։

Հետազոտությունից պարզ է դառնում, որ «Վրաստանի տնտեսական կախվածության ինդեքս»-ի վրա ազդում են մի քանի հանգամանքներ: Այդ թվում՝

  • տնտեսական կախվածությունն ավտորիտար ռեժիմներից 2007-ից մինչև 2022 թվականն աճել է մոտ 20 տոկոսով (2007 թ.՝ 11 տոկոս, 2022 թ.՝ 30,9 տոկոս)։ Հետազոտողները նշում են, որ դրա պատճառը հիմնական տնտեսական գործընկեր երկրների ժողովրդավարական կարգավիճակի փոփոխությունն է (Ռուսաստանը հիբրիդային երկրների խմբից 2011 թվականին անցավ ավտորիտար ռեժիմների խումբ),
  • չնայած ԵՄ-ն մնում է կարևոր առևտրային գործընկեր, նրա մասնաբաժինն ընդհանուր արտահանման և ներմուծման մեջ նվազում է:

Ի դեպ, տնտեսական կախվածությունը չափելու համար կազմակերպությունն օգտագործել է գործընկեր երկրների հետ տնտեսական համագործակցության մի քանի ցուցանիշներ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ, ապրանքների արտահանում, ապրանքների ներմուծում, արտաքին պարտք, երկիր մուտք գործող դրամական փոխանցումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս