Բաժիններ՝

ՀՀ-ում Չեխիայի դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը

Չեխիայի հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ ներկայումս Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է՝ կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով։

«Եթե Ձեր հերթագրման հայտը ուղարկել եք մայիսի 17-ից հետո, ապա Դուք արդեն իսկ ստացել եք պատասխան նամակ վերոնշյալի վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ նոր գրանցման համակարգը հասանելի կլինի Հունիսի 15-ից և այդպիսով՝ մենք կվերսկսենք հեթագրումը այդ ամսաթվից։ Հերթագրման նոր կանոների և ընթացակարգի վերաբերյալ հայտարարությունը նախօրոք կտեղադրվի մեր կայքում և սոցիալական հարթակի մեր էջում։ Հետևեք հավելյալ տեղեկատվության համար»,-ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս