Բաժիններ՝

Արևմուտքը չհայտարարված պատերազմ է մղում Ռուսաստանի և Բելառուսի դեմ. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բելառուսի իր գործընկեր Վիկտոր Խրենինի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը չհայտարարված պատերազմ է սանձազերծել Մոսկվայի և Մինսկի դեմ: Այդ մասին հայտնում է  «РИА Новости» գործակալությունը:

«Այսօր մենք միասին դիմադրում ենք հավաքական Արևմուտքին, որն, ըստ էության, չհայտարարված պատերազմ է մղում մեր երկրների դեմ», – ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ «ՆԱՏՕ-ի ռազմական գործունեությունն առավելագույն ագրեսիվ ուղղվածություն է ձեռք բերել»:

«Համալիր միջոցառումներ են իրականացվում Արևելյան Եվրոպայում Դաշինքի միացյալ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Միութենական պետության սահմանների մերձակայքում տեղակայվում են լրացուցիչ զորակազմեր և ռազմական ենթակառուցվածք, ակտիվացվում է ուսումնամարտական ​​ և հետախուզական գործունեությունը», – հավելել է Սերգեյ Շոյգուն:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031