Գյումրու բուհերում առկա է վախի մթնոլո՞րտ (տեսանյութ)
Մայրաքաղաքում երկրորդ օրն է` ակտիվ ուսանողությունն իր բողոքն է արտահայտում փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, եւ արդարություն է պահանջում:
Ինչպիսի՞ ակտիվություն է ցուցաբերում այս առումով Շիրակի մարզի երիտասարդությունը: Տեղի ուսանողությունը ողջունում է մայրաքաղաքի երիտասարդության քայլը և գտնում, որ դա ազատ կամքի արտահայտման իրավունքն է:
Ընտրությունների արդյունքները Հայաստանում կեղծվել են, ինչը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու թույլ է տալիս պայքարել իր ձայնի համար, սակայն շատերը թերահավատ են ու գտնում են, որ ոչինչ ու ոչ մի բան չի փոխելու երկրում ստեղծված վիճակը: Մանրամասները՝ galatv.am-ի տեսանյութում: