Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է տեսնում
![](https://168.am/wp-content/uploads/2023/05/1111312.jpg)
Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց է տեսնում: Այս մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Ադրբեջանը կողմնակից է հետկոնֆլիկտային փուլում հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Դա տարբեր փուլերից կազմված գործընթաց է, անցյալ տարվա վերջից հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի լճացում էր նկատվում»,- պնդեց Բայրամովը։
Նրա խոսքով՝ այսօրվա բանակցությունները հնարավորություն կտան շարունակել հայկական պատվիրակության հետ քննարկել առկա բոլոր հարցերը, նաև՝ խաղաղության պայմանագրի շուրջ հարցերը: