Այսօր կհանվեն Մարադոնային առաջադրված մեղադրանքները
Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ժամանել է Նեապոլ։ Այսօր արգենտինացին կմասնակցի հատուկ մամուլի ասուլիսի, որի գլխավոր թեման կլինի նրա կողմից շուրջ 50 միլիոն եվրոյի հասնող հարկերի վճարումից խուսափելու վերաբերյալ աղմկահարույց պատմությունը։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Ավելի վաղ տեղեկություն է հայտնվել, որ Մարադոնան շահել է դատը, սակայն այդ լուրը, առայժմ, պաշտոնապես չի հաստատվել։
Հիշեցնենք, որ Մարադոնան մեղադրվում է 1984-91 թվականներին՝ «Նապոլիում» հանդես գալու տարիներին հարկերից խուսափելու մեջ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը