Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով արդեն պարտվել է Ուկրաինայի դեմ պատերազմում և այժմ վերածվում է Չինաստանի վասալ պետության. Մակրոն

Ռուսաստանն աշխարհաքաղաքական առումով արդեն պարտվել է Ուկրաինայի դեմ պատերազմում և այժմ վերածվում է Չինաստանի վասալ պետության։ Այդ մասին L’Opinion թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նրա խոսքով, Ռուսաստանը փաստացի մտել է Չինաստանի ենթակայության տակ, ինչպես նաև կորցրել է իր կարևոր ազատությունը Բալթիկ ծովում, քանի որ Կրեմլի գործողությունները ստիպել են Շվեդիային և Ֆինլանդիային որոշել անդամակցել ՆԱՏՕ-ին։

«Երկու տարի առաջ սա աներևակայելի էր, բայց այսօր դա արդեն աշխարհաքաղաքական պարտություն է»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում ռազմական հարթությունում, և Եվրոպան պետք է օգնի ուկրաինացիներին թե՛ հակահարձակման նախապատրաստման, թե՛ անխուսափելի բանակցություններում անվտանգության երաշխիքների հարցը նախապատրաստելու հարցում։

«Եվրոպական անվտանգության ճարտարապետությունը պետք է ամբողջությամբ տարածվի Ուկրաինայի վրա։ Այն պետք է ներառի նաև Ռուսաստանի հետ առճակատման բացակայությունը և ուժերի կայուն հավասարակշռության վերականգնումը։ Բայց սա դեռ շատ հեռու է»,- ասել է Մակրոնը։

Տեսանյութեր

Լրահոս