Բաժիններ՝

Իտալիայի նախագահը մայիսի 13-ին կհանդիպի Զելենսկիի հետ. ANSA

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան մայիսի 13-ին կհանդիպի Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ANSA գործակալությունը՝ մանրամասնելով, որ բանակցությունները տեղի կունենան նախագահական Քվիրինալիսի պալատում։

Հռոմ այցն, ամենայն հավանականությամբ, կկայանա մայիսի 13-ին և 14-ին: Ակնկալվում է, որ Ուկրաինայի նախագահը կհանդիպի նաև Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։

ANSA-ն նշում է, որ ըստ Վատիկանի աղբյուրների՝ մայիսի 13-ին Զելենսկիին կարող է ընդունել նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Զելենսկին արդեն այցելել է Եվրոպայի որոշ մայրաքաղաքներ։ Վերջերս նա այցելել էրANSA-ն նշում է, որ ըստ Վատիկանի աղբյուրների՝ մայիսի 13-ին Զելենսկիին կարող է ընդունել նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Ֆինլանդիա և Նիդերլանդներ: Զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ նրան սպասում են նաև Բեռլինում։

Ապրիլի 26-ին Իտալիան անցկացրել է Ուկրաինայի վերականգնման թեմայով խորհրդաժողով, որին մասնակցում էին Իտալիայի ավելի քան 500 և Ուկրաինայի 150 ընկերությունների ներկայացուցիչներ։ Կիևը ներկայացնում էր վարչապետ Դենիս Շմիգալը: Նա նաև ներկա է եղել Ֆրանցիսկոս պապի մոտ ունկնդրության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս