Կենտրոնի ղեկավարն Ավինյանի մոտ թիկնապահ է աշխատում. Ժողովուրդ

Ժողովուրդը գրում է. Երևանի փոխքաղաքապետի Կոնդ կատարած այցից հետո նրան ուղեկցողներն աղմկահարույց-անհարմար իրավիճակում հայտնվեցին. մի քաղաքացի ավտոմեքենան զայրացած վարելով երկար ազդանշան տվեց:

Ամենաագրեսիվն իրեն դրսևորեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, որը հենց տեղում վարորդին մոտեցավ և վեճի բռնվեց: Նրան միացավ իր հետ ԱՄՆ-ից վերադարձած «Ոսկե պատառաքաղի» Սամվելը, որը ջանում է իր տիրապետության տակ գտնվող Մանկական երկաթուղու ձորում բազմաբնակարան շենքի շինթույլտվություն ստանալ: Ահա թե ինչու է Երևանի քաղաքային իշխանությունների հետ փորձում լավ հարաբերություն պահպանել՝ հընթացս «թիկնպահ աշխատելով»:

Եւ միայն Ավինյանի սթափեցնող «հանգիստ» կոչից հետո խաղաղվեցին: Այնպիսի տպավորություն էր, թե վարչական շրջանի ղեկավարը և իր ընկեր Սամվելը նաև թիկնապահ են աշխատում ու ռազբորկաներ անում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031