39-ամյա Վարդան Ս.-ն հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մայիսի 8-ին Վարդանանց և Վրացյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 39-ամյա Վարդան Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: