Բաժիններ՝

Ուկրաինան 3 նոր համաձայնագիր է ստորագրել «Բայրաքթար» անօդաչուների արտադրողի հետ

Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը հայտարարել է, որ երկիրը երեք նոր համաձայնագիր է ստորագրել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրող «Բայքար» ընկերության հետ։ Այս մասին նա գրել է թելեգրամյան ալիքում։

«Մանրամասները, իհարկե, չեմ պատմի, բայց վստահեցնում եմ, որ այս պայմանագրերը մեր երկրին արտահանման եկամուտ կտան և նոր սերնդի զենք»,- ասել է պաշտոնյան։

Համաձայնագրերի ստորագրումը տեղի է ունեցել ռազմարդյունաբերական համալիրի երկու ուկրաինական ձեռնարկությունների հետ՝ Ստամբուլում ավիացիոն և օդատիեզերական տեխնիկայի Teknofest 2023 միջազգային ցուցահանդեսի ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս