Բաժիններ՝

Տարիքը կանգնեցնող 40 հրաշք սննդամթերքները. Մաս-1

Գիտական վերջին հետազոտությունները պարզել են, թե ինչպիսի՞ սննդամթերքներ պետք է օրական օգտագործենք, որպեսզի մկանները աճեն, ուղեղի աշխատանքը լավանա, կնճիռները հարթվեն, սիրտը ամրանա, իմունիտետը բարձրանա և ոսկորները պնդանան: Menshealth.com-ը ներկայացնում է 40 սննդամթերքներ, որոնք կանխում են օրգանիզմի ծերությունը:

1.Նուշ: Էներգիայով հարուստ այս սննդամթերքը իջեցնում է արյան շաքարը: Այն նաև հարուստ է ամինաթթուներով, որոնք բարձրացնում են տեստոստերոնի մակարդակը և նպաստում է մկանների զարգացմանը: Նուշը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին E, որն օգնում է պաշտպանվել արևի վնասակար ազդեցությունից: հետազոտության համար մի խումբ կամավորներ, ովքեր օգտագործել էին օրական 14մգ վիտամին E(մոտ 20 նուշ) ավելի քիչ էին ենթարկվել ուլտրա-մանուշակագույն ճառագայթների կործանարար ազդեցությանը, քան նրանք, ովքեր չէին օգտագործել վիտամին E: Վիտամին E-ն նաև հակաօքսիդանտ է, որը զարկերակները պաշտպանում է վտանգավոր ազատ ռադիկալներից: Հիշեցնենք, որ հենց վիտամին Eի պակասից էլ հիշողությունը վատանում է և նվազում է ընկալունակությունը:

40-snund-10

2.Կտավատի սերմեր: Կտավատի սերմերը հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք մաքրում են դեմքի  բծերը և հարթեցնում են կնճիռները: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ  6 շաբաթ տևողությամբ կես թեյի գդալ օմեգա-3 ճարպաթթուներ օգտագործողների մոտ անցել է դեմքի կարմրածությունը և բորբոքվածությունը և մաշկը ավելի հիդրացված է դարձել: Կտավատի սերմերը լավ ազդեցություն են թողնում նաև բարձր խոլեստերին ունեցող մարդկանց առողջության վրա:Կտավատի սերմերը կարող եք ցանել վարսակի շիլայի, յոգուրտի կամ սալաթների մեջ:

3. Լոլիկ: Երկու բան պետք է իմանալ լոլիկի մասին. 1. Կարմիր լոլիկները ամենլավն են, քանի որ դրանք հարուստ են հակաօքսիդանտ լիկոպենով 2. Պահածոյացված լոլիկը ոչնչով չի զիջում թարմ լոլիկին, քանի որ ի տարբերություն թարմ լոլիկի`օրգանիզմի համար շատ ավելի դյուրին  է պահածոյացված լոլիկի լիկոպենը յուրացնել: Ուսումնասիրությունները պարզել են, որ լիկոպենով հարուստ դիետան կանխում է երիկամային, թոքերի հիվանդությունները, ստամոքսի քաղցկեղը, կարգավորում է զարկերակային ճնշումը և հեռացնում ուլտրա-մանուշակագույն ճառագայթների կողմից մաշկի ծերացմանը նպաստող ազատ ռադիկալներին:

medium_pomidor

4.Քաղցր կարտոֆիլ: Քաղցր կարտոֆիլը մոլորակի ամենաառողջարար ուտելիքներից է: Այն պարունակում է գլուտատիոն` մի հակաօքսիդանտ, որը բարձրացնում է օգտակարար մետաբոլիզմը և իմունային համակարգը, կանխում է շաքարախտը, պաշտպանում է օրգանիզմը այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են` Ալցեմիրի, պարկինսոնի հիվանդությունից, ՁԻԱՀ-ից, քաղցկեղից, լյարդի հիվանդությունից, ինֆարկտից և ինսուլտից: Քաղցր կարտոֆիլը հարուստ է նաև  վիտամին C-ով, որը հարթեցնում է կնճիռները` արտադրելով կոլագեն: Հետազաոտությունների արդյունքում պարզվել է, որ 3 տարի 4մգ վիտամին C օգտագործողների մոտ կնճիռները հարթվել էին 11%ով:

40-snund-11

5.Սպանախ: Սպանախը առաջին հերթին առողջ է պահում սիրտը, այն նաև զարգացնում է մկանները: Սպանախը հարուստ է այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են մագնեզիումը և պոտասիումը, լուտեինը` մի հակաօքսիդանտ, որը օգնում է կանխել զարկերակները խցանումներից: Ի հավելումն դրա` սպանախի վիտամինները և սննդարար նյութերը պահպանում են ոսկորի հանքային խտությունը, ոչնչացնում են քաղցկեղի բջիջներին, կրճատում են մաշկի գոյացությունների առաջացումը, կանխում հաստ աղիքի քաղցկեղը:

6.Հազրեվարդ: Հազրեվարդի մեջ պարունակվում է կարնոսիկ թթու, որը կանխում է ինսուլտի առաջացումը: Կարնոսիկ թթուն պաշտպանում է ուղեղը ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից: Այն նաև կանխում է Ալցեմիրի հիվանդության առաջացումը և ծերացման ընդհանուր էֆեկտները:

7.Վայրի սաղմոն: Վայրի սաղմոնը պարունակում է դոկոզագեկսանյան թթու և էյնկոզապենտայենյան թթու, օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք յուղ են մատակարարում ուղեղին` օգնելով նյարդային բջիջներին հաղորդակցվել միմյանց հետ: Ուղեղի 35%ը բաղկացած է այս ճարպաթթուներից, սակայն տարիների ընթացքում դանց քանակը քչանում է: Բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել օմեգա-3 պարունակող սննդամթերք: Արհեստական լճերում աճեցնող  սաղմոններին կերակրում են սոյայով, որը կազմափոխում է նրանց օրգանիզմը: Արդյունքնում դրանք պարունակում են վտանգավոր օմեգա-6 ճարպաթթուներ, որը պարունակում է նաև չիզբուրգերը: Որպեսզի հեռու մնաք կասկածներից, խորհուրդ է տրվում շաբաթական 2 անգամ սննդակարգում օգտագործել ներկա (վայրի սաղմոնիտեսակ, որին հնարավոր չէ կերակրել սոյայով):

8.Հապալաս: Այս հատապտուղը կարող է կանխել քաղցկեցը և սրտանոթային հիվանդությունները: Հապալասը հարուստ է մանրաթելով, վիտամին A-ով և C-ով, ինչպես նաև հակաօքսինդատներով, վերջիններս չեզոքացնում են ազատ ռադիկալներին, որոնք կանխում են  նյարդակին համակարգի կանոնավոր աշխատանքը: Խորհուրդ է տրվում օրական ուտել 1բաժակ հապալաս և ցանկալի է վայրի հապալաս, քանի որայն պարունակում է 26% ավելի շատ հակաօքսիդանտ, քան մշակված հապալասը:

9.Կանաչ թեյ: Կանաչ թեյը արձակում է կատեխին, որն ունի հակաբորբոքային և հակաքաղցկեղային հատկություններ: Հետազոտությունները պարզել են, որ խմելով օրական 2-6 բաժակ կանաչ թեյ, կարող եք մաշկի քաղցկեղը կանխել և չեզոքացնել մաշկի վրա արևի վնասակար ազդեցությունը:

B

10.Դառը շոկոլադ: Կակաոյի մեջ պարունակվող  ֆլավոնոիդները լավացնում են դեպի ուղեղ արյան շրջանառությունը, որն էլ ճանաչողական ֆունկցիայի ճիշտ աշխատանքի կարևոր պայմաններից է հանդիսանում: Ի հավելումն դրա` դառը շոկոլադը ինչպես և կարմիր գինին պարունակում է այնպիսի տանին, որը զարկերակները առաձգական են դարձնում և արյան ճնշումը ցածր են պահում: Հետազատությունները պարզել են, որ շոկոլադ ըմպող կանանց մաշկի հյուսվածքը շատ ավելի առաձգական է և դիմացկուն արևի ուլտրա-մանուշակագույն ճառագայթների նկատմամբ: Օրական 1 ունցիա շոկոլադ ըմպելով` կարող եք մեծ օգուտ բերել Ձեր օրգանիզմին:

Պատրաստեց Շողեր Գալստյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս