
Հետախուզվող 18-ամյա Կարինա Լ. հայտնաբերվել է Ոսկեհատ գյուղի տներից մեկում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ապրիլի 27-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 18-ամյա Կարինա Լ.-ին: Նա ապրիլի 1-ից ՌԴ Ալթայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր որպես անհետ կորած:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: