Բունդեսթագի պատգամավորը նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է համարում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը Լաչինի միջանցքում

Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոտը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը 2020 թվականի հրադադարի հայտարարության խախտում է։

«Ադրբեջանի կողմից Լեռնային  Ղարաբաղ տանող միակ ճանապարհին անցակետի տեղադրումը 2020 թվականի հրադադարի համաձայնության խախտում է։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է ավելին անեն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Ռոտը։

Ադրբեջանն ապրիլի 23-ից անցակետ տեղակայելու աշխատանքներ էր սկսել Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի վրա։ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարությունները հայտարարել են, որ Ադրբեջանի այդ քայլը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է։ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԵՄ-ն մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղակայելու կապակցությամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու ԱԳՆ-ն էլ հայտարարել են, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քայլեր է ձեռնարկում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս