Բաժիններ՝

Պայքարել ժխտողականության դեմ՝ նշանակում է վերահաստատել հայ ժողովրդի կյանքի և անվտանգության հիմնարար իրավունքները. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ ոգեկոչելու 1915թ. -ի ցեղասպանության զոհերի հիշատակը:

Պայքարել ժխտողականության և մոռացության դեմ, նշանակում է վերահաստատել Ֆրանսիայի բարեկամ հայ ժողովրդի՝ կյանքի, անվտանգության, ժողովրդավարության հիմնարար իրավունքները, ինչպես նաև հաստատել խաղաղություն ամբողջ աշխարհում»,- գրված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս