Բաժիններ՝

100.000 ռուբլին գողացած 33-ամյա կինը հայտնաբերվել է

Ապրիլի 18-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց. քաղաքացին հայտնում էր, որ ապրիլի 18-ի ժամը 19.30-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, ննջասենյակից գողացել են 100 000 ՌԴ ռուբլի:

Մեծամորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Ապրիլի 19-ին Մրգաշատ գյուղի 33-ամյա բնակչուհին հայտնաբերվեց և ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել գողոնը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս