Ես չեմ հասցրել բանակցել, բան չեմ բանակցել. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2022 թվականի Կառավարության կատարողականը, այնուհետև պատասխանեց թե ընդդիմադիր, և թե իր թիմակից պատգամավորների հարցերին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը  Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղելուց առաջ ասաց, որ արդեն 5 տարի է՝ իշխանության է, սակայն 500 անգամ ավելի շատ խոսել է նախորդ երեք իշխանությունների բանակցած փաստաթղթերից, քան իր, չնայած նրան, որ 2019 թվականին հայտարարում էր, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։

«Դուք այդպես էլ ժողովրդին չներկայացրեցիք, թե ինչ է բանակցվում, հետո արդեն պիտի պարզվեր, որ բանակցային ամենավերջին խմբագրված տարբերակը բանակցությունների սեղանին եղել է 2019 թվականի ամռանը։ Նախ արձանագրենք, որ նախորդ երեք իշխանությունների ժամանակ բանակցված ցանկացած փաստաթուղթ, եթե կյանքի կոչվեր, շատ ավելի լավն էր լինելու, քան այն, ինչ ունենք ձեր կառավարման, ձեր իշխանության հետևանքով։ Դուք վերջին շրջանում ստեղծված իրավիճակի մեղավորներ՝ նախկիններից, դինոզավրերից այն կողմ հռչակել եք հայ ժողովրդին, իր գենետիկ կոդը:

Այսօր էլ պարզվեց, որ պատմությանը նայելու դիտանկյունը պետք է փոխվի։ Դուք 44-օրյա պատերազմի ժամանակ խոսում էինք Թուրքիայի դերակատարության,  թուրք վարձկանների մասին, ասում էիք՝ Ադրբեջանը չի որոշումներ կայացնում, Թուրքիան է կայացնում։ Մադրիդյան փաստաթուղթը ներառել եք ձեր նախընտրական  ծրագրում, հիմա հայտարարում եք, որ դրանով Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է  Ադրբեջանի մաս, այդ դեպքում ինչո՞ւ Կազանում 5 պակաս Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել։ Հիմա այս հարցերի վերաբերյալ ձեր դիտանկյունը ե՞րբ է փոխվել՝ 2020-ի նոյեմբերի 9-ի՞ն, 2021 թվականի մայիսի 12-ի՞ն, 2022-ի սեպտեմբերի 13-ի՞ն, Տեղ գյուղի վերջին իրադարձությունների ժամանա՞կ է փոխվել….»,- Փաշինյանին հարցրեց Ագնեսա Խամոյանը։

Կարդացեք նաև

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, թե պատգամավորը չի էլ պատկերացնում, թե ինչքան լավ ու դիպուկ հարց է տալիս։

«Դուք ասում եք՝ իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետև ես չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել։ Այսօր ես սպասում էի, թե երբ է գալու այդ պահը, որ դուք հիշատակեք 2019 թվականի ամառվա փաստաթղթի մասին։ Ես որևէ բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին։ 2019 թվականին սեղանին դրված փաստաթուղթը ինձանից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է և այն իրավիճակի ամփոփումն է, երբ Սերժ Սարգսյանն այս ամբիոնից իր հայտնի հայտարարությունն արեց»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը ու նորից դարձավ նախկիններին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս