Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում՝ ծառից կախված, հայտնաբերվել է 44-ամյա տղամարդու դի
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/imgonline-com-ua-Resize-4kLVaTdP445.jpg)
Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները պոլիկլինիկայի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Վահագն Ս.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծառից կախվելու միջոցով ինքնասպանութուն է գործել:
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: