Բաժիններ՝

Նորվեգիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանի դեսպանատան 15 աշխատակցի

Նորվեգիան Ռուսաստանի դեսպանատան 15 աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել, նրանք առաջիկայում պետք է լքեն երկիրը:

«Կառավարությունը որոշել է պերսոնա նոն գրատա հայտարարել հետախուզության 15 սպաների, որոնք դիվանագետների անվան տակ աշխատել են Նորվեգիայում… Սպաները շուտով պետք է լքեն Նորվեգիան», – ասվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ։

Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիտֆելդը հայտարարել է, որ Օսլոն մտադիր է նորմալ դիվանագիտական ​​հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, և որ ինքը ցանկանում է, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը պահպանի իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունը երկրում։ Դեսպանատան 15 աշխատակիցներին պերսոնա նոն գրատա հայտարարելու որոշումը, նախարարի խոսքով, ընդունվել է «անցանկալի հետախուզական գործունեությունը» նվազեցնելու նպատակով։ Նորվեգիայի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ վիզաներ չի տրամադրի ռուսական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս