Բաժիններ՝

Հետախուզման մեջ գտնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ապրիլի 11-ին Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել և Գավառի բաժին է տարվել 40-ամյա Աննա Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածի (Ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Աննա Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս