Մեր թշնամին թուրքն է ու թրքահպատակ հայը. ես չեմ ուզում հայրենիք կորցնել. զոհված կամավորականի մայր
«Ես մանկավարժ եմ. իմ աշակերտներին միշտ ասում եմ՝ մեր հայրենիքը Հայաստանն ու Արցախն է, ես իրենց սովորեցնում եմ՝ մեր թշնամին թուրքն է ու թրքահպատակ հայը,- Ազատության հրապարակում իր ելույթում նշեց 44-օրյա պատերազմում զոհված կամավորականի մայր Ելիզավետա Օհանջանյանը, ապա վրդովմունքով անդրադարձավ «հանուն ոչնչի» զոհվելու մասին վարչապետի տիկնոջ ձևակերպմանը՝ նկատելով,- Հանուն ոչնչի թող ինքը զոհվի. հանուն ոչնչի չեն գնացել մեր տղաները, նրանք զոհվել են հանուն մեր հայրենիքի, հանուն մեզ ու մեր ապագայի»:
Անդրադառնալով Տեղ գյուղում ադրբեջանական ագրեսիային՝ զոհված կամավորականի մայրը զարմանքով դիմեց հայ ժողովրդի անտարբեր հատվածին:
«Այդքանից հետո դեռ բազմոցին նստած հեռուստացո՞ւյց եք նայում, այդքանից հետո որևէ մեկդ չե՞ք մտահոգվել, թե վաղը-մյուս օրը ուր են հասնելու նրանք. այնքան արագ են գալիս՝ դուք էլ չեք պատկերացնի, թե ինչպես կհայտնվեն ձեր տան դռանը»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում