Բաժիններ՝

Թուրքիան Ադրբեջանի հետ նախատեսում է գազ մատակարարել Եվրոպա

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ ակնկալում է եվրոպական երկրներին գազ մատակարարել ընդհանուր ընկերության միջոցով, հայտնել է այդ երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:

«Ադրբեջանը Թուրքիայում մեծ ներդրումներ ունեցող երկիր է։ Նրանց ազգային SOCAR ընկերությունը (պետական նավթային ընկերություն) նաև Թուրքիայի խոշորագույն ներդրողներից մեկն է հանդիսանում։

Այդ համագործակցությունը կսկսի իրականացվել նաև 3-րդ երկրում։ Կլինեն համագործակցության նոր տեսակներ։ BOTAŞ – ը և SOCAR-ը (Թուրքիայի և Ադրբեջանի պետական ընկերություններ) նոր ընկերություն են ստեղծել։ Մենք գազ ենք մատակարարելու Եվրոպա։ Մենք հայտարարել ենք, որ դառնալու ենք գազի առևտրի կենտրոն։

Ադրբեջանը նույնպես աջակցում է դրան։ Բալկանյան երկրները մեզանից և Ադրբեջանից գազ են պահանջում ։ Այդ հարցում մենք համատեղ ենք գործելու», – ասել է Դոնմեզը CNN Türk-ին տված հարցազրույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս