Բաժիններ՝

Բնական լանդշաֆտը, որ հիմա ունի մեր Կենդանաբանական այգին, շատ կարևոր է մեր տարածաշրջանի կենդանատեսակների համար. Կենդանաբանները դեմ են այգու տեղափոխմանը

«Համայնքային բոլոր այն հատվածները, որտեղ խոշոր համայնքային հողեր ունենք այս պահի դրությամբ՝ մենք դիտարկում ենք կանաչապատման նոր գոտիներ, անտառներ տնկելու համար: Նորքի լանջին հայտնաբերել ենք 9 հեկտար, որը դառնալու է կանաչապատ գոտի: «Երևան պարկ»-ի հատվածում 157 հեկտարը՝ նույնպես: Այնտեղ ունենք կանաչապատման մեծ ծրագիր: Ունենք ծրագիր՝ Կենդանաբանական այգին տեղափոխելու, նոր ֆորմատով կենդանիներին ավելի լավ պայմաններում պահելու համար»,- Երևանի ավագանու ապրիլի 4-ի արտահերթ նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով, որ Կենդանաբանական այգու ներկայիս պայմանները դա թույլ չեն տալիս:

Փոխքաղաքապետի հետ, սակայն, համաձայն չեն կենդանաբանները, այգու նախկին աշխատակիցները:

«Բնական լանդշաֆտը, որ հիմա ունի մեր Կենդանաբանական այգին, շատ կարևոր է մեր տարածաշրջանի կենդանատեսակների համար: Իսկ «Երևան պարկ»-ի հատվածը, եթե չեմ սխալվում, հարթ տարածք է, բնական ժայռերը պետք է փոխարինեն արհեստական ժայռերով, որոնք անշուք են ու շատ ծախսատար: Արհեստական ժայռերն ամեն տարի թարմացման կարիք են ունենում: Պետք է նաև նոր ծառեր տնկեն, դրանք տարիներով մեծանան: Այն գումարը, որ պետք է ծախսեն՝ կենդանաբանական այգի ստեղծելով, դրա կեսով կարող են ներկայիս Կենդանաբանական այգին շատ սիրուն սարքել»,- մեզ հետ զրույցում ասաց կենդանաբան, Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներից Մանուկ Մանուկյանը:

Կարդացեք նաև

Մեծ գումարներ ծախսելուն ու նոր Կենդանաբանական այգի կառուցելուն դեմ է նաև այգու նախկին աշխատակից Անուշ Ռաֆայելյանը:

«Այգին, հիմնադրման պահից, տարբեր ծառեր է ունեցել, միշտ եղել են կանաչապատման մասնագետներ, ովքեր այդ հարցով զբաղվել են: Մոտ 15 տարի առաջ ունեինք այգեպաններ, որոնք նաև բանջարեղեն էին ցանում կենդանիների համար: Ամեն հնարավորություն ստեղծված էր: Այդ տարածքի վրա երկար տարիներ է՝ «աչք կար»,- նշեց Անուշ Ռաֆայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս