Սատանա կառավարությունը կտոր-կտոր հանձնում է երկիրը, ուրանում տղաների արյունը. Էրիկ Եղիազարյանի հայր

«Ինձ թվում է՝ բոլորս էլ տեսնում, հասկանում ենք, թե ինչ է կատարվում: Սատանա կառավարությունը երևի որոշել է կտոր-կտոր հողերը տա, մեր երեխեքի անունը հողին հավասարեցնի»,- հերոս Էրիկ Եղիազարյանի հիշատակին անվանակոչված մարզահրապարակի բացման արարողության ժամանակ 168.amի հետ զրույցում ասաց Էրիկ Եղիազարյանի հայրը՝ Էդուարդ Եղիազարյանը:

Խոսելով Աննա Հակոբյանի՝ Տավուշում ունեցած ելութի մասին, թե՝ 11.000 դասալիք է եղել, Էդուարդ Եղիազարյանն ասաց, որ ոչ մեկն էլ չի փախել պատերազմից:

«Ամեն րոպե կարող է պատերազմ բռնկվել, ու քիչ-քիչ սենց տալով՝ ուզում եմ հասկանալ, թե վերջը որտե՞ղ ենք ապրելու: Ինչքա՞ն պետք է նստեն, որ էս սատանեքը երկիրը քանդեն, տան ու տան: Բան են ման գալիս, որ մեղադրեն ժողովրդին, մարդուն, ով 50 հոգով գնացել է, բայց ինքը փրկվել է, նրան համարում են դասալիք: իսկ մարդիկ այստեղից մենակ ստից կոչեր են անում: Հայրենիքի փրկությունը առաջին հերթին պատկերացնում եմ այսպես՝ սատանա կառավարությունը պետք է հեռանա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս