Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Ապրիլի 1-ին, ժամը 03.40-ին, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 51-ամյա Կարեն Խաչատրյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել էր:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարեն Խաչատրյանին մահվան ելքով վրաերթի էր ենթարկել «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը: Նա և երկու ուղևորները Գրիբոյեդովի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ուղևորներից մեկի մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: «Ռենջ Ռովերը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930