Բաժիններ՝

2022թ. Տոկիոյի բնակիչները գտել և ոստիկանություն են հանձնել 30 միլիոն դոլարի չափով կորցրած գումար

Անցյալ տարի Տոկիոյի բնակիչները գտել և ոստիկանություն են բերել ռեկորդային քանակությամբ կորցրած դրամ՝ գրեթե 4 միլիարդ իեն (մոտ 30 միլիոն դոլար): Դա առավելագույն գումարն է 1940 թվականից ի վեր, երբ սկսել են նման վիճակագրություն վարել:

Ըստ Տոկիոյի ոստիկանության վարչության՝ ազնիվ և զգոն քաղաքացիների կողմից բերված ընդհանուր գումարը նախորդ տարվա համեմատությամբ աճել է մոտ 600 միլիոն իենով (գրեթե 5 միլիոն դոլարով):

Ամենամեծ գտածոն եղել Է ինչ-որ մեկի կորցրած արկղը, որտեղ եղել է 34 միլիոն իեն (ավելի քան 254 հազար դոլար):

Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Տոկիոյում ոստիկանությանն են հանձնել ավելի քան 3,7 միլիոն կորցրած դրամապանակներ, վարկային քարտեր, վարորդական վկայականներ, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր։ Մայրաքաղաքի պրեֆեկտուրայի սեփականությանն Է փոխանցվել 727 մլն իեն (ավելի քան 5,4 մլն դոլար)` գումարներ, որոնց տերերին օրենքով սահմանված ժամկետից հետո չեն գտել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս