Բաժիններ՝

Թուրքիայում նվազել է գործազրկության մակարդակը

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) հրապարակել է հունվար ամսվա տվյալները երկրում աշխատունակության վերաբերյալ։ Ըստ դրա՝ հունվար ամսին գործազուրկների թիվը կազմել է 3 մլն 424 հազար մարդ՝ նվազելով 9․7%-ով կամ 166 հազարով դեկտեմբեր ամսվա համեմատությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տղամարդկանց շրջանում այն կազմել է 7․7%, իսկ կանանց շրջանում՝ 13․7%։ 15-24 տարեկանների շրջանում գործազրկությունը դեկտեմբեր ամսվա համեմատությամբ կազմել է 20․2%՝ աճելով 0․2%-ով։ Դրա 16․5%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 26․6%-ը՝ կանայք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս