Բաժիններ՝

«Օպել» մակնիշի մեքենայի ուղևորը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները մարտի 5-ին ծառայություն իրականացնելիս տեղեկություններ են ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի ուղևորը հետախուզման մեջ է:

Պարեկները Երևան-Սևան ճանապարհի ռեստորանային համալիրներից մեկի մոտ կանգնեցրել են նշված մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ Գորիսում հաշվառված ուղևորը փետրվարի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-253-րդ հոդվածի (Կողոպուտի փորձը) մեղադրանքով: Նա ձերբակալվել և տեղափոխվել Է ոստիկանության Կոտայքի բաժին:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031