Բաժիններ՝

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորված ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում

Ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ոստիկանության ծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը՝ հավելելով, որ նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Առավոտյան Հանրապետական բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված տղամարդ, ում մոտ կան հետևյալ ախտորոշումները ՝ կրծքավանդակի հրազենային բաց թափանցող վիրավորում, ձախից թոքի վնասում, բաց հեմոպնևմաթորաքս: Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում իրականացվել են համապատասխան միջոցառումները և նա տեղափոխվել է վիրահատարան»,- ասել է Մհեր Մուսայելյանը՝ մանրամասնելով, որ հիվանդի բուժումը կշարունակվի վերակենդանացման բաժանմունքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 5–ին առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:

Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս