41-ամյա Գրիգորի Ա.-ն գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կազան քաղաքի իրավապահների կողմից
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 24-ին Ներքին Չարբախի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տարվել 41-ամյա Գրիգորի Ա.-ն, որը հունվարի 20-ից ՌԴ Կազան քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: