«Երկու օր տևած աբսուրդի թատրոնից կարող ենք արձանագրել հետևյալը». Ռոբերտ Հայրապետյան
Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲԴԽ-ն հեռացավ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով որոշում կայացնելու
1. Երկու օր տևած աբսուրդի թատրոնից կարող ենք արձանագրել հետևյալը
Միջնորդություն ներկայացրած ԱՆ վայ ներկայացուցիչը չնայած իր նախրչու վարքագծին, այդպես էլ չկարողացավ հստակ մատնանշել թե Նախշքարյանի կոնկրետ որ միտքը կամ նախադասությունն է պարունակում դատավորի վարքագծի ենթադրյալ խախտում:
2.Լսումներին որևէ կերպ հնարավոր չեղավ ապացուցել թե ինչու հենց Նախշքարյանին որոշեցին ենթարկել կարգապահական պատասխանատվության, այն պարագայում երբ նմանատիպ, ի դեպ լրիվ օրինական, վարքագիծ դրսևորել են նաև այլ դատավորներ:
3. Նույն ներկայացուցիչները խուսափցին պատասխանել իմ հաշվարկով թվով 17 հարցի, անընդհատ նշելով որ արդեն պատասխանել են հարցերին, ինչն իհարկե իրականության հետ չուներ որևէ աղերս:
4. Այդ վարքագիծը շարունակվեց նիստը վարող Նաիրա Հովսեփյանի քավորությամբ բաժակաճառ հիշեցնող «Ամեն պատասխան պատասխան է» նախադասության տեղին-անտեղին մեջբերելով:
5. Բաց մնաց նաև հարցը, թե ըստ ԱՆ-ի իրավունք ունի բարձրաձայնել առհասարակ դատավորը այնպիսի խնդիրների մասին, որոնց չվերացումը կարող է բերել բացասական հետևանքների:
Նման փաստակազմի պարագայում կարելի էր վստահ ակնկալել որ միջնորդությունը կմերժվի, բայց…բայց միջնորդության քաղաքական երանգավորումն ու նախարարության սիրողական մակարդակի պարզաբանումները այլ բանի մասին են վկայում:
Արդար ու մաքուր խղճով որոշումներ կայացնելն ունի իր գինը: Այդ գինը որոշումներ կայացնելու համարձակությունը, ճնշմանը դիմակայելու ունակությունը և ինքներդ ձեզ երբեք չխաբելու բացառիկ ազնվությունն է:
Ի վերջո, ոչ ոք չի կարող խուսափել վաղվա պատասխանատվությունից՝ խուսափելով դրանից այսօր:
Հ.Գ. Հուսամ Քրիստինե Մկոյանն առհասարակ հասկանում էր թե ինչ է կատարվում իր շուրջը»։