«Սա կոռուպցիայի ամենաայլանդակ դրսևորումն է, որի անունն է՝ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԿԵՏ». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերին զարմացրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը Ամուլսարի հանքավայրի շահագործումը թույլատրելու կառավարության որոշումը։ Այդ որոշման բանալի բառը «12․5% պետությանը» տրամադրելն է։
Հիշենք Քաջարանի կոմբինատի ոդիսականը․ դիմակավորված ոստիկանների ներխուժում կոմբինատի տարածք, ահաբեկումներ, ձերբակալություններ․․․Եվ հանկարծ․․․կոմբինատի ղեկավարությունը «բարիանում» է և կոմբինատի բաժնետոմսերի , կարծեմ 15% «նվիրում» վարչապետի աշխատակազմին։ Նույնը կատարվել է «Լիդիան Արմենիա» ընկերության հետ։ Եվ քանի որ, Հայաստանի պետական բյուջեն վարչապետ կոչեցյալի անձնական-ընտանեկան բյուջեն է, ապա սա կոռուպցիայի ամենաայլանդակ դրսևորումն է, որի անունն է՝ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԿԵՏ։