Թուրքիայում հետցնցումները չեն դադարում
Փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից հետո էլ մինչ օրս շարունակվում են արձանագրվել հետցնցումներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում են Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից (AFAD), Էլազըղի Փալու շրջանում գրանցվել է 5 հետցնցում՝ 4․7 մագնիտուդ ուժգնությամբ և 11 կմ խորությամբ 03․37-ին, 4․8 մագնիտուդ ուժգնությամբ 03․39-ին, 4․6 մագնուտուդով և 7․7 կմ խորությամբ 04․07-ին, և վերջինը 06․45-ին՝ 4․5 մագնիտուդով և 7․01 կմ խորությամբ։
Այլ տեղեկություններ առայժմ հայտնի չեն։