«Խաղաղության պայմանագրի կետերը թող հանրայնացնեն». Արթուր Վանեցյան
«Միայն խելագարը կարող է դեմ լինել խաղաղությանը և Խաղաղության պայմանագրի կնքմանը: Պետք է հասկանանք, թե ինչ գին ենք վճարում այդ խաղաղության դիմաց, և արդյո՞ք պայմանագրի ստորագրումից հետո լինելու է Հայաստան, Արցախ, և հայերը կարող են իրենց հայրենիքում ապրել անկախ, ինքնիշխան և անվտանգ»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Ապա հարց հնչեցրեց, հարց, որն ուղղված էր ոչ միայն լրագրողներին՝ որևէ մեկը գիտի՞, թե ինչ է գրված Հայաստանի մշակած և Ադրբեջանին փոխանցված Խաղաղության պայմանագրում:
«Խաղաղության պայմանագրի կետերը թող հանրայնացնեն»,- պահանջեց Արթուր Վանեցյանը:
Մանրամասները՝ տեսանյութում