Այս իշխանությունները լուրջ «հաջողություններ» են արձանագրում ապագա ջախջախման համար. Կարեն Բեքարյան

«Հատկապես մեր տարածաշրջանում ցանկացած անհարկի զիջողականություն ոչ թե ընկալվում է  վաղվա բարեկեցիկ տեսլականի հարաբերության, հարևանության գեղեցիկ խոսքերի ներքո, այլ՝ թուլության: Այնպիսի թուլության, որ պետք է հնարավորը պոկել՝ մի բան էլ ավելի: ՀՀ անկախությունից ի վեր իրար հաջորդած բոլոր իշխանությունները՝ մինչև 2018թ., ունեցել են կարևոր գերակայություն՝ ստեղծել, ձևավորել, զարգացնել արտաքին քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի ուժային կենտրոնների և տարբեր դերակատարների շահերի հատման, բայց ոչ  բախման վրա»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ կար հստակ գիտակցումը՝ փոքր ենք այնքան, որ եթե փորձեցինք մտնել ավանտյուրայի մեջ, շահերի բախման վրա քաղաքականություն սարքելուն, ապա ոտնատակ ենք գնալու:

Նրա մեկնաբանությամբ, այսօր ողջ քաղաքականությունը հիմնված է մի սկզբունքի վրա՝ ով բարձր է գոռում, դրանից պետք է փախչել հենց այդ պահին.

«Թուրքերն են բարձր գոռում, փախանք թուրքերից, ադրբեջանցիներն են բարձր գոռում, փախանք ադրբեջանցիներից: Շատ վատ միտում կա.այդ երկուսը մեկ-մեկ իրար հետ են գոռում, ու երբ այդպես է լինում, կատարվում է այն, ինչի ականատեսն այսօր ենք: Հետո ուժային կենտրոններն են սկսում գոռալ»,- հնչեցրած իր միտքը պարզաբանեց Կարեն Բեքարյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս