Բաժիններ՝

Զելենսկին Ռադային առաջարկել է երկարաձգել ռազմական դրությունը և զորահավաքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի հաստատմանն է ներկայացրել ռազմական դրության երկարաձգման և զորահավաքի մասին հրամանագրերը:

Գերագույն Ռադայի կայքում նշվում է, որ «Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգման մասին» և «Ընդհանուր զորահավաքի ժամկետը երկարացնելու մասին» Ուկրաինայի նախագահի հրամանագրերը հաստատելու մասին օրենքի համապատասխան նախագծերը փետրվարի 6-ին գրանցվել են համապատասխանաբար 8419 և 8420 համարներով:

Առաջին հրամանագրով առաջարկվում է 2023 թ. փետրվարի 19-ի ժամը 05:30-ից Ուկրաինայում ռազմական դրությունը երկարաձգել 90 օր ժամկետով։

Նշվում է, որ երկրորդ հրամանագրով ընդհանուր զորահավաքի ժամկետը 2023 թ. փետրվարի 19-ից երկարացվել է 90 օրով։

Պատերազմի սկզբից ի վեր սա կլինի վեցերորդ խորհրդարանական քվեարկությունը ռազմական դրության օգտին: Մինչ այս Ռադան արդեն հաստատել է նման որոշումները 2022 թ. փետրվարի 24-ին, մարտի 15-ին, ապրիլի 21-ին, օգոստոսի 15-ին և նոյեմբերի 16-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս