Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 284-ի
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 284-ի, ավելի քան 440 մարդ վիրավորվել է:
ТАСС գործակալությունը, հղում անելով Թուրքիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը, նաև հաղորդում է, որ Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիա ուղարկել 370 փրկարարից բաղկացած մի խումբ, որը պետք է օգնի վերացնել երկրաշարժի հետևանքները և աջակցություն ցուցաբերի որոնողափրկարարական աշխատանքներում:
Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի, 639 մարդ վիրավորվել է: Սիրիայի ընդդիմությունը երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել: