«Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը». Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դինեշ Գունավարդենային

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Դինեշ Գունավարդենային՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի նոր որակ և բովանդակություն հաղորդել մեր փոխգործակցությանը:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Շրի Լանկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728