«Ինտեր»-ը` Իտալիայի Սուպերգավաթակիր. Մխիթարյանի 5-րդ Սուպերգավաթը
Ֆուտբոլի Իտալիայի Սուպերգավաթակիր երկրորդ տարին անընդմեջ դարձավ Միլանի «Ինտեր»-ը:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադի «King Fahd» մարզադաշտում կայացած խաղում միմյանց դեմ մրցեցին Միլանի երկու թիմերը` «Միլան»-ը և «Ինտեր»-ը: Հանդիպման մեկնարկից ընդամենը 10 րոպե անց «Ինտեր»-ը բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Ֆեդերիկո Դիմարկոն: Մինչ խաղակեսի ավարտը «ներաձունիները» խփեցին նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Էդին Ջեկոն:
Երկրորդ կեսում «Միլան»-ին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը: Բայց «Ինտեր»-ին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը: Հաղթական վերջակետի հեղինակ դարձավ աշխարհի նորընծա չեմպիոն Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Միլան»-«Ինտեր»` 0:3:
«Ինտեր»-ին հաջողվեց երկրորդ տարին անընդմեջ դառնալ Իտալիայի Սուպերգավաթակիր` ընդհանուր առմամբ 7-րդ անգամ նվաճելով այս տիտղոսը