«Արա, դժգո՞հ էիր քեզ բաժին հասած ժառանգությունից, չառաջադրվեիր վարչապետ». Շարմազանովը՝ Փաշինյանին
Էդուարդ Շարմազանովը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Արա, դժգո՞հ էիր քեզ բաժին հասած ժառանգությունից, չառաջադրվեիր վարչապետ։
Դու էիր ասում՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաատանը վարչապետ չի ունենա։
Դու ես հանուն պաշտոնի նվաստացել ու նվաստացրել մի ամբողջ ժողովրդի։
4 տարի է՝ քեզ ասում եմ՝ պետություն ղեկավարելն ու ազգ առաջնորդելը քո խելքի բան չէ։
Ճակատագրիցդ բողոքո՞ւմ ես, հրաժարական տուր։
Դու էլ կազատվես, ազգն ՝էլ։
Ինչո՞ւ ես կառչել աթոռիցդ։
Գնա։
Գոնե մի դրական բան արած կլինես»։