Ժամը 11:00-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը
![](https://168.am/wp-content/uploads/2022/12/01-256.jpg)
Ժամը 11.00-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը:
«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։
Հետադարձ կապ` 102, 911»,- ասված է հաղորդագրության մեջ։