Արցախը շարունակում է մարտնչել. Դավիթ Բաբայան
«Միակ ճանապարհը, որն Արցախը կապում է և՛ Մայր Հայաստանի, և՛ արտաքին աշխարհի, ինչպես նաև Արցախի Շուշիի շրջանից մնացած գյուղերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, ադրբեջանական կողմը հերթական անգամ փակել է և կաթվածահար է ուզում անել Արցախը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ Ֆրանսիա պաշտոնական այցից հետո չեն կարողացել վերադառնալ Արցախ, մեկ օր մնացել են Գորիսում, քանի որ ճանապարհը փակ էր. «Արցախը շարունակում է և շարունակելու է մարտնչել: Բոլորս պետք է միասնական ճակատով հանդես գանք: Ուզում եմ կոչ անել հայությանը, որ մենք միասնական ջանքերով մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային տարբեր ատյաններում: Միջազգային հանրությանն էլ կոչ ենք անում քայլեր ձեռնարկեն և զսպեն Ադրբեջանի հայատյաց, մարդատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորումը և ամեն ինչ անել, որպեսզի ճանապարհը բացվի»:
Մանրամասները՝ տեսանյութում