Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող երիտասարդը հայտնաբերվել է
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 6-ին Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 24-ամյա Արման Ա.-ին, որը հունվարի 7-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: