2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ. Ֆինանսների նախարար

ԱԺ-ում այսօր 2023 թվականի պետական բյուջեի լրամշակված նախագծի քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրիլիոն 591 մլրդ դրամ, եկամուտները՝ 2 տրիլիոն 302 մլրդ դրամ, դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ։

«ԱԺ ներկայացրած բյուջեի նախորդ նախագծի համեմատ՝ լրամշակված տարբերակում ծախսերն ավելացել են 826 մլն դրամ, եկամուտները՝ 734,5 մլն դրամով և կազմում են 2 տրիլիոն 302 մլրդ դրամ։ Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրիլիոն 203,7 մլրդ դրամի չափով։ Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին՝ պետական բյուջեի դեֆիցտը մնացել է առանց փոփոխության»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի բյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառներով, նախ, արտարժութային գործառնությունների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, ինչը ճշգրտումներ է առաջացրել բյուջեի եկամուտների, ծախսերի, ինչպես նաև դեֆիցիտի դրամային համարժեքներում։

Երկրորդ պատճառն այն է, որ բյուջետային ծրագրերի համակարգողները լրամշակել են որոշակի ծրագրերի վերաբերող փաստաթղթային հիմնավորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում ավելացել են նման ծրագրերին հատկացվող բյուջետային միջոցները։ Առանձին ծրագրերի համար հատկացված բյուջետային չափով նվազեցվել են 2023 թվականի բյուջեով սահմանված կառավարության պահուստային ֆոնդի միջոցները։

Կարդացեք նաև

«Բյուջեի ծախսերի ավելացումը պայմանավորված է տոկոսավճարների ավելացմամբ 826 մլն դրամով, առաջնային ընթացիկ ծախսերը, ինչպես նաև կապիտալ ծախսերի հանրագումարը մնացել է անփոփոխ»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս