«Արդեն երկու տարի է, ինչ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ նա առաջ է քաշում 2018-ին հայ ժողովրդից գաղտնի տված խոստումը իր տերերին». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերդ մոռացել եք 44-օրյա պատերազմից մի ամիս առաջ Նիկոլի հարցազրույցը BBC-ին:

Լրագրող Ստեֆան Սակուրն իր հարցով փաստացի գաղտնազերծեց, որ մարդամեկը իշխանության է եկել խաղաղության խոստումներով. «Դուք իշխանության եկաք խաղաղության խոստումներով, սակայն…»:

Սակայն նա իշխանության գալիս Հայաստանի հասարակությանը չէր խոստացել խաղաղություն, նման խոսք նրա ելույթներում դժվար է գտնել:

Այդ դեպքում ո՞ւմ էր խոստացել նշյալ խաղաղությունը, այդ պահին հայտնի չէր:

Հիշեք, որ BBC-ի լրագրողի հարցն անգամ չզարմացրեց նրան։ Նա չհերքեց լրագրողի հնչեցրած միտքը:

Փաստացի 2020 թվականի նոյեմբերի 10-ին նա վերջապես կատարեց իր այդ խոստման առաջին մատը։ Կապիտուլյացիայի տեսքով։

Մեր հաշվին։ Արցախի հաշվին։ Հայրենիքի հաշվին։

Եվ արդեն երկու տարի է, ինչ «խաղաղության դարաշրջանի» անվան տակ նա առաջ է քաշում 2018-ին հայ ժողովրդից գաղտնի տված խոստումը իր տերերին»։

Տեսանյութեր

Լրահոս