ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Հայաստանում
Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 14-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 50-ամյա Արտակ Ս.-ն, որը հոկտեմբերի 10-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: